Skip navigation

WordPress համակարգում աշխատելու հմտությունները

Ընդհանուր տեղեկություններ WordPress համակարգի վերաբերյալ

WordPress-ը անվճար տարածվող, բաց կոդով բլոգային և  կայքերի կառավարման համակարգ է: 

Դպրոցների կայքերի ձևանմուշ ստեղծելու համար ընտրվել է կայքերի կառավարման նշված համակարգը, հաշվի առնելով ֆունկցիոնալությունն ու համակարգում աշխատելու հարմարավետությունը: ԿՏԱԿ-ում  թարգմանվել է համակարգը, տեղայնացվել՝ հնարավորություն տալով  ստեղծելու հայերեն կրթական վեբ կայքեր:

Ինչի՞ց սկսել:  Պետք է դիմել ԿՏԱԿ-ին, ստանալ ենթադոմենն (http://schoolname.schools.am տեսքով) ու հոստինգը, որում արդեն տեղադրված կլինի հայերենացված և անհրաժեշտ բոլոր գործիքներով համալրված WordPress կայքերի կառավարման համակարգը, ունենալ այդ համակարգի ղեկավարման բանալիները, ապա օգտագործելով WordPress-ի գործիքները ստեղծել սեփական դպրոցի կայքը.

  • ընտրել համապատասխան ձևավորում՝ դպրոցին համապատասխան,
  • լրացնել էջերը,
  • ստեղծել նկարների և այլ ձևաչափի ֆայլերի թղթապանակները,
  • ձևավորել մենյուն:

WordPress-ը հնարավորություն է տալիս ոչ միայն պարզ տեքստերով համալրել էջերը, այլ դրանք ձևավորել HTML նշագրման լեզվով ու CSS ոճային աղյուսակներով: