Skip navigation

Ցուցանակներ

Համակարգը տրամադրում է նաև լրացուցիչ հնարավորություններ՝ ցուցանակներ: Պետք է Արտաքին տեսք->ցուցանակներ ենթամենյուի օգնությամբ սահմանեք, թե Ձեր կայքում ինչ ցուցանակներ կարող են երևալ, օրնակ՝ որոնման դաշտըպիտակների ամպըօրացույց և այլն: Յուրաքանչյուր թեմայի հետ տրվում են որոշակի ցուցանակների խումբ, որոնցից կարող եք ընտրել Ձեզ անհրաժեշտը՝ հետևելով ներքոնշյալ օրինակին: Այս տարբերակում տեղադրվում է կայքում որոնման դաշտի ցուցանակը:

Կատարեք գործողությունները ըստ նկարի վրա արված նշումների՝ «Search»-ի վրա մկնիկի ձախ ստեղնը սեղմած տանում եք Primary Widget area բաժին և սեղմեք «Պահպանել» ստեղնը:  Բացելով կայքի էջը, կտեսնենք, որ Ձեր ընտրած ցուցանակը հայտնվել է կայքի գլխավոր էջում:

Իսկ տեղադրված ցուցանակը  հեռացնելու համար պարզապես սեղմեք կարմիրով գրված «Ջնջել» հրամանը:

Այսպիսով, ստեղծեցինք դպրոցական կայքը, փորձեցինք ձևավորել այն, որը դուք կարող եք հետագայում խմբագրել և փոփոխել՝ հարստացնելով  բովանդակությունը: 

Հարցերի դեպքում կարող եք միանալ  Հայկական կրթական էջ ֆորումի քննարկումներին՝  http://forum.armedu.am/forumdisplay.php/74 :

Մաղթում եմ արդյունավետ համագործակցություն: 

ԿՏԱԿ-ի ՏՀՏ բովանդակության բաժնի մասնագետներ Մարիետա Դումիկյան