Skip navigation

Գրառումներ

Կայքում կարելի է տեղադրել նաև կարճ գրառումներ (օրինակ հայտարարություններ, սպասվող իրադարձություններ, նորություններ), որոնք պետք է երևան կայքի գլխավոր էջում: Դա կարող եք իրականացնել Գրառումներ=>Ավելացնել նորը հրամանի օգնությամբ:

Բացվում է խմբագրման ռեժիմը, որտեղ վերնագրի դաշտում գրում եք գրառման վերնագիրը, իսկ  տեքստային հատվածում գրության բովանդակությունը: Վերջացնելուց հետո չմոռանաք սեղմել աջ կողմում գտնվող «Հրապարակել» ստեղնը: Գրառումը կավելանա կայքէջում, ինչպես նաև առանձին գրառման ցուցանակում (եթե այդ ցուցանակը առկա է):

Իսկ եթե պետք է հեռացնեք գրառումը, ապա  սեղմեք «Հրապարակել» ստեղնից ձախ տեղակայած «Տեղափոխել Trash» հրամանը:

Կայքերի պատրաստման աշխատանքի  ընթացքում անհրաժեշտություն է առաջանում գրառումները դասակարգել ըստ կարգերի: Կատեգորիա չստեղծելու դեպքում կայքում երևում է «Չդասակարգված» հաղորդագրությունը:

Կարգերը  խմբեր են, որոնք միավորում են գրառումների որոշակի տեսակները: Գրառումները ըստ տեսակների  խմբավորելու համար ստեղծում ենք կարգեր հետևյալ ձևով՝

 

  • բացեք «Գրառումներ» => Կարգեր բաժինը
  • սեղմեք «Ավելացնել նոր կարգ», գրեք անվանումը,
  • նկարագրության դաշտում գրեք կարգի նկարագրությունը
  • Վերջում սեղմեք «Ավելացնել նոր կարգը» ստեղնը:

Էջի աջ կողմում երևում են բոլոր կարգերը, որոնք կարելի է անհրաժեշտությունից ելնելով  խմբագրել կամ ջնջել:

Որպեսզի որևէ գրառում տեղափոխվի Ձեր ստեղծած կարգ, պետք է բացեք  վահանակից «Գրառումներ» բաժինը, անհրաժեշտ գրառման վրա մկնիկի ցուցիչը մոտեցնելուց հետո սեղմեք անվանման ներքևում ցուցադրվող «Արագ խմբագրել» (1) հրամանը, այնուհետև բացվող էջում նշեք (2) մեր ստեղծված կարգը և վերջում սեղմեք «Թարմացնել»(3) հրամանը:

Կատարեք նկարի նշված քայլերը ըստ հերթականության և կկարողանաք բոլոր արված գրառումները խմբավորել ըստ կարգերի՝