Skip navigation

Ընտրացանկ

Նախորդ թեմայում մենք սովորեցինք ստեղծել էջեր, սակայն քանի դեռ չունենք ընտրացանկ, այդ էջերը չեն կարող ցուցադրվել կայքէջում: 

Ձեր կայքում ընտրացանկ ձևավորելու համար պետք է օգտվեք  համակարգի «Արտաքին տեսք»->«Ընտրացանկ» ենթաբաժնի ընձեռած հնարավորություններից:

Բացեք Արտաքին տեսք->Ընտրացանկ ենթաբաժինը: Սեղմեք Ստեղծեք նոր ընտրացանկ ստեղնը, Ընտրացանկի անունը դաշտում գրեք «Main menu» (կամ ցանկացած որևէ անուն, դա կայքում չի երևալու, այն մեզ համար է, որպեսզի կարողանանք դասակարգել ստեղծված բոլոր էջերը մեր նախնըտրած հաջորդականությամբ) և սեղմեք «Ստեղծել ընտրացանկը» ստեղնը:

Այնուհետև պետք է բացեք Տարածությունների կառավարում   լուսամուտը, նշեք նոր ստեղծած ընտրացանկը, այնուհետև սեղմեք «Պահպանել ընտրացանկը» ստեղնը:

Որից հետո նորից վերադարձեք Խմբագրել ընտրացանկերը լուսամուտ, ներքևի ձախ կողմում երևացող Ձեր ստեղծած էջերից Նշեք այն էջերը, որոնք պետք է երևան կայքի մենյուում և սեղմեք ներքևում տեղակայված «Ավելացնել ընտրացանկում» ստեղնը: Ավելացված էջերը դառնում են Ձեր կողմից ստեղծված կայքի մենյուներ: Իսկ մենյուներն էլ կարող են պարունակել նաև ենթամենյուներ:

Եթե ուշադիր  նայեք նկարին, ապա կտեսնեք, որ իմ կողմից ստեղծած մենյուն ունի նաև ենթամենյուներ, որոնք մի փոքր ավելի աջ են տեղակայված, քան հիմնական մենյուն: Կայքում ենթամենյուներ կստեղծվեն այն դեպքում, եթե մկնիկի ցուցիչը մոտեցնեք մենյուի անվան վրա և մկնիկի ձախ ստեղնը սեղմած  քաշեք անվանման բլոկը մի փոքր աջ: Մենյուները հեշտորեն կարելի է տեղափոխել վերև-ներքև՝ ելնելով անհրաժեշտությունից: Բոլոր գործողություններն ավարտելուց հետո չմոռանաք սեղմել «Պահպանել ընտրացանկը» ստեղնը:

(ներքևում ցուցադրված է դպրոցներից երկուսի կողմից պատրաստված կայքի մենյուի հատվածը)