Skip navigation

Էջեր

Կայքի նախնական ձևավորումից հետո անհրաժեշտ է ստեղծել էջերը, որի համար պետք է «Էջեր» մենյուից ընտրեք «Ավելացնել նորը» ենթամենյուն: Կբացվի պատուհան, որտեղ կարող եք լրացնել էջի վերնագիրը (2-րդ դաշտ), ապա բուն էջի նյութը (3-րդ դաշտ): Իսկ 3-րդ դաշտում պետք է տեղադրեք հրապարակվող տեղեկույթը, որը կարող է պարունակել տեքստ, նկար, մեդիա ֆայլեր՝ աուդիո, վիդեո, PDF և այլն: Ցանակալի է տեսաֆիլմը ոչ թե բեռնեք կայքում, այլ տեղադրեք այն Youtube.com -ում, իսկ կայքում տեղադրեք այդ տեսանյութի հղումը (դա արվում է կայքը ավելնորդ չծանրաբեռնելու համար): Աշխատանքն ավարտելուց հետո սեղմեք «Հրապարակել» ստեղնը:

Տեղեկացնեմ նաև, որ դպրոցական կայքերը ունեն ծավալային սահմանափակումներ, այդ իսկ պատճառով աշխատեք զերծ մնալ մեծ ծավալով ֆայլերից և հնարավորինս փոքրացրեք դրանք:

Էջի նյութը ավելացվում է վիզուալ խմբագրիչում (3), որը ցույց կտա այն, ինչը երևալու է կայքում: Այստեղ կան ձևաչափման կոճակներ ու այլ հնարավորություններ: Այս նկարում պատկերված է խմբագրման գործիքները, որոնք շատ նման են տեքստային այլ խմբագրիչների գործիքներին, իսկ ավելի շատ գործիքներ ունենալու համար սեղմեք կարմիրով նշագծվածը՝ 

արդյունքում կցուցադրվեն նաև հետևյալ գործիքները:

Սակայն ընտրելով HTML տարբերակը (նկարի աջ եզրում սեղմելով Text հրամանը),  կկարողանաք առավել ճկուն ձևավորել Ձեր էջը՝ օգտագործելով HTML նշագրման լեզվի և CSS-ի հնարավորությունները: Էջի խմբագրումն ավարտելուց հետո պետք է սեղմեք «Հրապարակել» (4) ստեղնը և նյութը կպահպանվի: 

Կայքերում շատ հաճախ կարիք է լինում տեղադրել հղումներ այլ ռեսուրսներին հասանելի լինելու նպատակով, որն իրականացնելու համար օգտագործում եք տեքստային խմբագրիչի հետևյալ ստեղնը    , սեղմելուց հետո բացվող ակտիվ պատուհանում լրացրեք անհրաժեշտ տվյալները:

Տեղադրված հղումը հեռացնելու համար, նույնությամբ նշում եք բառը և սեղմում նշվածի աջ կողմը գտնվող հղումը հեռացնող հրամանը կամ պարզապես կիրառեք ֆիզիկապես ջնջելու եղանակը՝ սեղմելով ստեղնաշարի Delete ստեղնը:

Ներկայացնեմ նաև «Ավելացնել մեդիա ֆայլ» ստեղնի հետ աշխատելու հնարավորությունները:

Էջերում նկարներ կամ այլ ձևաչափի ֆայլեր ավելացնելու համար կարող եք օգտվել «Ավելացնել մեդիա ֆայլ» ստեղնից:

Փորձեք որևէ նկար բեռնել Ձեր համակարգչից: Սեղմենք «Ավելացնել մեդիա ֆայլ»  կբացվի հետևյալ լուսամուտը՝

Սեղմելով «Ընտրել ֆայլեր» ստեղնը բացվող լուսամուտից ընտրեք անհրաժեշտ ֆայլը և սեղմեք լուսամուտի ներքևի աջ հատվածում տեղակայված «Զետեղել էջի մեջ» հրամանը, այդ ֆայլը Ձեր համակարգչից կբեռնվի «Մեդիա գրադարան» բաժին:

Սակայն այդ ֆայլը կարելի է ներմուծել նաև ֆայլը մեր թղթապանակից «Քաշել-քցելու» օգնությամբ:

Այնուհետև պարզապես սեղմեք «Զետեղել էջի մեջ» հրամանը և այդ ֆայլը կցուցադրվի էջում:  Էջի խմբագրումն ավարտելուց հետո պետք է սեղմեք «Հրապարակել»  կամ «Թարմացնել» ստեղնը և նյութը կհրապարակվի: