Skip navigation

Կայքի ձևավորումը

Այսպիսով, հարգելի գործընկեր, առաջին գործողությունը, որը պետք է կատարեք՝ դա կայքի ոճի ընտրությունն է, այսինքն կայքի ձևավորումն է: Համակարգը առաջարկում է բազմաթիվ տարբերակներ, որոնցից պետք է ընտրեք որևէ մեկը: Այդ նպատակով պետք է մտնեք Արտաքին տեսք->Տեսաձևեր բաժինը: Ընտրեք առաջարկվող տեսաձևերից Ձեզ առավել հարմարը, այնուհետև պետք է պարզապես սեղմել «Կազմաձևել» կոճակը:

Ձևավորումը կարելի է որոշակիորեն փոփոխել՝ օգտվելով «Արտաքին տեսք» մենյուի մյուս ենթամենյուներից:


 

Արտաքին տեսք->Կազմաձևել  ենթամենյուի օգնությամբ կարող եք՝

1. փոխել կայքի գույնը,

2. տեղադրել գլխավոր նկարը 

3. ընտրել խորապատկերի (կայքի ետնապատկերի) նկարը

Կայքի գույնը փոխելու համար պետք է Արտաքին տեսք->Կազմաձևել բաժինը բացելուց հետո կատարեք հետևյալ նկարի վրա նշված քայլերն ըստ հերթականության՝

Կայքում գլխավոր նկար տեղադրելու կամ փոփոխելու համար պետք է Արտաքին տեսք->Կազմաձևել բաժինը բացելուց հետո կատարեք հետևյալ նկարի վրա նշված քայլերն ըստ հերթականության՝

Նույն սկզբունքով տեղադրում եք նաև խորապատկերի նկարը: