Բարի գալուստ Դպրոցական կայքեր

Դպրոցի կայքն  այսօր պարզապես դպրոցի այցեքարտը չէ. այն անփոխարինելի գործիք է ամենօրյա ուսուումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման, որակավորման բարձրացման, փոխհամագործակցության և այլ հարցերի լուծման նպատակով։

Կրթական ուսումնական հաստատությունների՝ ժամանակի պահանջներին համապատասխանող կայքերի ստեղծման և զարգացման, նոր կայքերի գործարկմանն  օժանդակելու համար Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում.

  • մշակվել, հրատարակվել և ըստ անհրաժեշտության  հանրակրթական ուսումնական հաստատություններին անհատույց տրամադրվել է «Դպրոցական կայքերի պատրաստումը» ձեռնարկը (էլեկտրոնային տարբերակը տեղադրված է «Պաշարների շտեմարան» կայքում)
  • Հայաստանի կրթական ցանցի (ՀԿՑ) կենտրոնական հանգույցում ստեղծվել է հայալեզու տիրույթ, որում յուրաքանչյուր ուսումնական հաստատության տրամադրվում է դպրոցական կայքի ձևանմուշ-կաղապար, ենթադոմեն, մուտքի հնարավորություն
  • «Հայկական կրթական միջավայր ֆորումում» տրամադրվում է անհրաժետ մասնագիտական խորհրդատվություն
  • կայքերի ստեղծման աշխատանքին օժանդակելու նպատակով մշակվել  է «Դպրոցական կայքերի ստեղծման ուղեցույցը»:

ՀԿՑ-ի կենտրոնական հանգույցում գործարկվող բոլոր կայքերի շուրջօրյա տեխնիկական սպասարկումը և խորհրդատվության տրամադրումն իրականացվում է անվճար հիմունքով:

Գլխավոր էջ